Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփը ողջունել է Կորեաների առաջնորդների համաձայնությունը

Թրամփը ողջունել է Կորեաների առաջնորդների համաձայնությունը
19.09.2018 | 13:56

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է չորեքշաբթի Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում միջկորեական գագաթաժողովի «հիանալի» զարգացումներ` հայտնում է Reuters-ը: «Կիմ Չեն Ինը համաձայնել է թույլ տալ միջազգային փորձագետների կողմից միջուկային ստուգումները և նրանց ներկայությամբ փորձարկումների և արձակման կայանների վերջնական ապամոնտաժումը»,- գրել է Թրամփը Twitter-ում՝ անդրադառնալով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի բանակցություններում ձեռքբերված համաձայնություններին: «Այդ ընթացքում չի լինի հրթիռային կամ միջուկային ոչ մի փորձարկում»,- հավելել է Թրամփը:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ