Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ են պայմանավորվել Կորեաների առաջնորդները Փհենյանում

Ի՞նչ են պայմանավորվել Կորեաների առաջնորդները Փհենյանում
19.09.2018 | 13:57

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինն ու Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Փհենյանում բանակցությունների շրջանակում եկել են կարևոր համաձայնությունների: Կիմ Չեն Ինը համաձայնել է միջազգային դիտորդներին թույլ տալ հետևել՝ ինչպես են ընթանում հրթիռային կայանների ապամոնտաժման աշխատանքները: Նա համաձայնել է սառեցնել միջուկային և հրթիռային փորձարկումների ծրագիրը, պարտավորվել է Հարավային Կորեայի հետ հարաբերությունների հետագա բարելավմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Հարավի և Հյուսիսի ղեկավարները համակարծիք են, որ Կորեական թերակղզին պետք է լինի ապամիջուկայնացված, խաղաղ երկիր՝ առանց միջուկային սպառնալիքների:
Կողմերը պայմանավորվել են բուֆերային գոտիներ ստեղծել ցամաքային և ջրային սահմաններին՝ այդպիսով նվազեցնելով ռազմական լարվածությունը:


Սեուլն ու Փհենյանը պատրաստվում են մինչ դեկտեմբեր ապառազմականացված գոտուց հեռացնել 11 պահակակետերը, ստեղծել համատեղ զինվորական հանձնաժողով, որի նպատակը կլինի Կորեական թերակղզում ռազմական գործողությունների կանխումը: Կիմ Չեն Ինն ու Մուն Չժե Ինը պայմանավորվել են համատեղ դիմում ներկայացնել՝ 2032-ի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքը ստանալու համար:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ