Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հրազդանի նախկին ղեկավարները մեծ չափերի չարաշահումներ են թույլ տվել. նախարար

Հրազդանի նախկին ղեկավարները մեծ չափերի չարաշահումներ են թույլ տվել. նախարար
19.09.2018 | 22:23

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ամփոփում էր պաշտոնավարման 100 օրը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս ամիսների ընթացքում այցեր է ունեցել տարբեր մարզեր՝ դիտակետում ունենալով համայնքների խոշորացման հետ կապված հարցերը:

Ներկաներին Պապիկյանը, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք ստուգումներ են անցկացվում այն համայքներում, որոնց համայնքապետերը հրաժարական են տվել, պատասխանեց.«Այս պահին աուդիտորական ընկերությունը ուսումնասիրություն է կատարում Հրազդան քաղաքում. այնտեղ կատարված չարաշահումները բավականին մեծ են, նախնական տեղեկություններով՝ դրանք հատել են եռանիշ թվի սահմանը: Կապանի մասով այս պահին չարաշահումներ արձանագրված չեն, խնդիրներ կան նաև Էջմիածին քաղաքում, պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրությունները այնտեղ ավարտել է, շուտով դրանց մասին համապատասխան տեղեկատվություն կտան: Արմավիր քաղաքում խնդիր էր առաջացել ջրամատակարարման հետ կապված, ոռոգման ցանցի հետ կապված, այնտեղ կային գեներատորներ, որոնք այդ պահին առկա չեն եղել վարչական վերահսկողության ուսումնասիրությունների ընթացքում, տնտեսավարողը պարզաբանել էր`այս պահին դրանք այլ տեղում են գտնվում, երեկվա դրությամբ արդեն իսկ համակարգը վերականգնված է, մնում է էլեկտրականության ու սնուցող միջոցների միացումը և համակարգի վերագործարկումը»:

Անդրադառնալով մեկ այլ հարցի, թե հանդիպե՞լ է արդյոք Մասիսի՝ վերջերս կալանքից ազատված քաղաքապետի հետ, Պապիկյանը նկատեց՝ վերջինիս հետ չի հանդիպել: «Նրա հետ չեմ հանդիպել, իսկ հրաժարական ներկայացնելու հարցը միմիայն ընտրողները կարող են որոշել»,- ավարտեց ՏԿԶ նախարարը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ