Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՌԴ ԿԸՀ նախագահն առաջարկում է չեղյալ հայտարարել Պրիմորյեի նահանգապետի ընտրությունների արդյունքները

ՌԴ ԿԸՀ նախագահն առաջարկում է չեղյալ հայտարարել Պրիմորյեի նահանգապետի ընտրությունների արդյունքները
19.09.2018 | 22:52

ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան առաջարկում է չեղյալ հայտարարել Պրիմորյեի երկրամասում սեպտեմբերի 16-ի նահանգապետի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները:

«Ստեղծված պայմաններում քվեարկության հավաստի արդյունքների հստակեցումն անհնարին է», - նշել է Պամֆիլովան՝ դիմելով ԿԸՀ անդամներին. «Մի շարք գործոններ հաշվի առնելով` ես առաջակում եմ իմ գործընկերներին հանդես գալ առաջարկով և խորհուրդ տալ Պրիմորյեի ընտրական հանձնաժողովին, որ ընտրությունները չեղյալ հայտարարելու որոշում կայացնեն»։ ՌԴ ԿԸՀ նախագահի խոսքով՝ եթե նման որոշում կայացվի, երկրամասի ղեկավարի ընտրությունները կկայանան 3 ամսից:


Պրիմորյեի նահանգապետի ընտրությունների շուրջ սկանդալը ծագեց, երբ ՌԴԿոմունիստական կուսակցության կողմից առաջադրված նահանգապետի թեկնածու Անդրեյ Իշենկոն հայտարարեց քվեարկության ընթացքում թույլ տրված զանգվածային խախտումների մասին:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ