Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանում Կոնգոյի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին

Հայաստանում Կոնգոյի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին
19.09.2018 | 22:54

Նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կոնգոյի դեսպան Դավիդ Մադուկան (նստավայրը՝ Մոսկվա): Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Դավիդ Մադուկան, որպես Հայաստանում Կոնգոյի առաջին դեսպան, իր նպաստը կբերի երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Կոնգոյի համագործակցության զարգացմանը:

Մադուկան վստահեցրել է, որ լուրջ ջանքեր կներդնի՝ փոխշահավետ գործակցության ներուժն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, նշվել է, որ այն կազմակերպությունների անդամ երկրների միջև փոխգործակցության ընդլայնման լավ հնարավորություն է:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ կլինի գագաթաժողովի շրջանակում Հայաստանում հյուրընկալել Կոնգոյի նախագահ Դենիս Սասու Նգուեսոյին:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ