Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին
19.09.2018 | 22:57

Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին՝ գլխավորությամբ միության նախագահ Մուրադ Աքյուզի և ուղեկցությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի և Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի: Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը, Նորին Սրբությանը ներկայացնելով միության անդամներին և նրանց բարեսիրական գործունեությունը, հայցել է Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:


Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձանագրել է միության ակտիվ մասնակցությունն ու ներդրումը Գերմանիայի հայ համայնքի ազգային-հոգևոր կյանքի զորացման գործում:
Վեհափառ Հայրապետը փաստել է միության կողմից Մայր Աթոռին ցուցաբերվող զորակցությունը, շարունակական աջակցությունը Գևորգյան ճեմարանին և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին: Նորին Սրբությունը իր գնահատանքն է հայտնել միության նախագահին և անդամներին Հայաստանում և Արցախում իրականացվող սոցիալական և կրթական բարեգործական ծրագրերի համար:


Գերմանահայ գործարարները, Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանգամանորեն ներկայացնելով իրենց ծրագրերը, հավաստիացրել են, որ մշտապես կանգնած են լինելու Մայր Աթոռի, Հայրենիքի և հայ ժողովրդի կողքին: Նորին Սրբությունը հյուրերին մաղթել է Աստծո օգնականությունն ու պահպանությունը իրենց աստվածահաճո առաքելության իրականացման գործում:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ