«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արամ Սարգսյան. Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի, աշխատատեղեր են պետք

Արամ Սարգսյան. Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի, աշխատատեղեր են պետք
19.09.2018 | 23:00

Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Դավիթ Խաժակյանի Գարեգին Նժդեհի հրապարակում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ այն խնդիրները, որոնք կան քաղաքում, իրենք կարող են լավագույնս լուծել: «Մեծ տնտեսություն, մեծ անձնակազմ կառավարելը ենթադրում է փորձառություն, որն ունի մեր թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը: Սա պետք է կողմնորոշիչ լինի այս ընտրություններում»,-ասաց նա: «Լույս» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ասաց. «Այս ընտրությունն էլ կանցնի, կգնա, ամեն ինչ կընկնի իր տեղը», ապա հավելեց, որ Երևանին աշխատատեղեր են պետք, ինչպես մյուս քաղաքներին: «Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի: Մի ժամանակ անընդհատ կառուցվում էին բենզալցակայաններ, հետո սրճարաններ, ոչ մի արդյունաբերություն: Այս շրջանն ամենախոշոր արդյունաբերական շրջանն է, և սա լուծելու համար քաղաքացու աշխատատեղի խնդիրը պետք է լուծես»,-նկատեց նա:


Ըստ նրա՝ Արտակ Զեյնալյանը հենց այն թեկնածուն է, ով կարող է այս բոլոր խնդիրները լուծել: Արամ Սարգսյանն ասաց, որ թեկուզև Զեյնալյանը արդարադատության նախարարն է, բայց իրենց կուսակցությունից ոչ մեկին նախարարություն աշխատանքի «չի տեղավորել», իսկ մյուսներին էլ գնահատում է նրանց աշխատանքով:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ