Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Այս քարոզարշավում ընտրական «տասովշիկները» և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից

Նիկոլ Փաշինյան. Այս քարոզարշավում ընտրական «տասովշիկները» և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից
19.09.2018 | 23:01

Այս քարոզարշավում ընտրակաշառք բաժանողները, ընտրական «տասովշիկները», ընտրակեղծարարները և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից: Սա բացառիկ երևույթ է 3-րդ հանրապետության պատմության մեջ` «Իմ քայլը» դաշինքի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրություններում, ես հիշում եմ, որ մարդկանց համոզում էի քվեարկել մեր օգտին, ասում էին՝ ամեն ինչ որոշված է: Սրանք առաջին ընտրություններն են ՀՀ-ում, որ ձեր իմացած տրամաբանությունից դուրս են: Այսինքն՝ այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն, դավադրություն, կանխորոշվածություն»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ սա Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող իշխող քաղաքական ուժն այլ ուժերի հետ չի բանակցում, թե ինչպես կիսեն քաղաքական դաշտը: «Ո՞վ ենք մենք, ո՞վ են մյուս քաղաքական ուժերը, որ ժողովրդի թիկունքում բանակցեն քաղաքական դաշտը կիսելու մասին: Ժողովուրդն ինքն իր քվեարկությամբ կորոշի: Սա է այս ընտրությունների ամենակարևոր առանձնահատկությունը»,- ընդգծեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Հայաստանում սրանից հետո տեղի ունեցող բոլոր ընտրություններում հաղթելու է միայն ժողովուրդը:

«Բոլոր քաղաքական ուժերն անկեղծորեն պայքարում են, կռիվ են տալիս ամեն ընտրողի, ամեն ձայնի համար, այդ թվում և իշխող քաղաքական թիմը: Մենք այս ընտրություններում հույսը չենք դնում այն բանի վրա, որ ոստիկանության միջոցով ինչ-որ կրիմինալի կբռնենք, հետո կասենք՝ ձեր թաղում էսքան ձայն ապահովեք, հետո բաց կթողենք կամ ընտրակաշառք կբաժանենք: Իշխող քաղաքական ուժը նույնպես մյուս ուժերի հետ պայքարում է ձեզանից յուրաքանչյուրի քվեի համար»,- հայտարարեց վարչապետը:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ