Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արտակ Զեյնալյան. Մենք ասում ենք, որ պետք է լինի համերաշխություն, հանդուրժողականություն, սա ամենաշահավետ կառավարման ձևն է

Արտակ Զեյնալյան. Մենք ասում ենք, որ պետք է լինի համերաշխություն, հանդուրժողականություն, սա ամենաշահավետ կառավարման ձևն է
19.09.2018 | 23:02

Մենք ասում ենք, որ գալու ենք, կառավարենք արդար և արդյունավետ` Գարեգին Նժդեհ հրապարակում «Լույս» դաշինքի հանրահավաքում հայտարարեց դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը: «Գործնականորեն արդար և արդյունավետ կառավարումը հետևյալն է. քաղաքաշինությունը գիտություն է, սա նշանակում, որ կոնկրետ բնակչության հաշվարկի քանակով քաղաքում պետք է լինեն մանկապարտեզներ, դպրոցներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, սպորտի դահլիճներ, թատրոններ, կինոներ: Դու պետք է հաշվարկես՝ քանի երեխա է ունենալու ընտանիքը և դրա համար հաշվարկես՝ մանկապարտեզը քանի հազար հոգու հաշվարկով է լինելու: Եվ եթե դու խախտում ես այս հավասարակշռությունը՝ խախտվում է արդյունավետության սկզբունքը: Մարդիկ սկսում են ավելի շատ ժամանակ, գումար ծախսել իրենց երեխային մանկապարտեզ տանելու համար»,- նշեց նա:

Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ «Լույս» դաշինքը գալիս է՝ պահպանելու այս հավասարակշռությունը: Նրա խոսքով՝ արդյունավետ կառավարումը նաև նյութական հետևանք ունի: Նա արդյունավետության տեսակետից չափազանց կարևոր է համարում, որ երևանցիներն իրենց բնակավայրին հնարավորինս մոտ աշխատատեղեր ունենան: «Մենք ասում ենք, որ պետք է լինի համերաշխություն, հանդուրժողականություն, սա ևս վերացական չէ, սա ամենաշահավետ կառավարման ձևն է: Հենց ընտրվեցի, այդ պահից սկսած իրար հետ դաշինք ենք կնքելու, այդ պահից սկսած դուք ոչ թե ինձ հետ եք դաշինք կնքելու, այլ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են քվեարկությանն անկախ նրանից՝ իմ օգտին են քվեարկել, թե Երևանի: Մենք բոլորով կայացնում ենք որոշում, մենք հարմոնիզացնում ենք մեր գործողությունները, մտածողությունը»,- հայտարարեց Արտակ Զեյնալյանը:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ