ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մեկը մի շաբաթում երեք հեռուստաալիք է գնել ու բողոքում է խոսքի ազատությունից

Նիկոլ Փաշինյան. Մեկը մի շաբաթում երեք հեռուստաալիք է գնել ու բողոքում է խոսքի ազատությունից
19.09.2018 | 23:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՙԻմ քայլը՚ դաշինքի հանրահավաքում անդրադարձավ խոսքի ազատության սահմանափակման մասին հնչող կարծիքներին:

«Երբ մարդիկ բողոքում են խոսքի ազատության պակասից, պետք է նախ մտածեն, թե ինչ են ասում: Հայաստանում մարդ կա, ով մեկ շաբաթում երեք հեռուստաընկերություն և 20 կայք է գնում և ասում, որ խոսքի ազատությունը սահմանափակվում է: Դրանք բոլորը կառավարության դեմ հակաքարոզչություն են անում, և նման տեսակետը մի յուրօրինակ աբսուրդ է»:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ