Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
19.09.2018 | 23:04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Վարչապետը շնորհավորել է տիկին Միյատովիչին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Անդրադառնալով վերջին ամիսների ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին` նա նշել է, որ հայ հասարակությունը կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության բարեփոխումները, ՀՀ վարչապետի խոսքով, ուղղված են մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության զարգացման ոլորտներում առաջընթացի նոր մակարդակի ապահովմանը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության և դերակատարության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը: Նա կարևորել է այս գործընթացներում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը:


Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար, նշել է, որ հետևել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և ողջունելի է դրանց խաղաղ հանգուցալուծումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրում հասարակական-քաղաքական կյանքում կանանց մասնակցության հարցի շուրջ: Վարչապետը նշել է, որ կանայք կարևոր դերակատարություն են ունեցել և շարունակում են ունենալ Հայաստանի ժողովրդավարական գործընթացներում, ինչը ևս նպաստել է հեղափոխության թավշյա և ոչ բռնի ընթացքին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը կարևորում և խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական կյանքում և կառավարման համակարգում:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ