Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ինչու է ընտրարշավը լարված

Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ինչու է ընտրարշավը լարված
19.09.2018 | 23:05

Երևանի ավագանու ընտրությունները Հայաստանի առաջին ընտրություններն են, որոնք դուրս են քաղաքացիների իմացած տրամաբանությունից, որոնց արդյունքների վերաբերյալ չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն, ոչ մի դավադրություն, ոչ մի կանխորոշվածություն:

«Սա Հայաստանի պատմության, թերևս, առաջին դեպքն է, երբ գործող կառավարությունը կամ իշխող քաղաքական ուժն այլ ուժերի հետ չի բանակցում քաղաքական դաշտը կիսելու շուրջ: Սովորաբար, ընդունված է հարցադրում անել, թե որ քաղաքական ուժն է հաղթելու առաջիկա ընտրություններում: Հայաստանում սրանից հետո տեղի ունեցող բոլոր ընտրություններում հաղթելու է միայն ժողովուրդը, ուրիշ ոչ ոք», նշեց Նիկոլ Փաշինյանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով քարոզարշավի ընթացքի մասին՝ վարչապետը մի հանգամանքի վրա հրավիրեց բոլորի ուշադրությունը. «Նախկինում բոլոր ընտրություններում մարդկանց միշտ մի փաստարկ են բերել՝ ասելով, թե ամեն ինչ որոշված է: Մարդկանց հետ այդ փաստի վերաբերյալ համաձայնվել եմ, բայց ասել, որ ձեր ձայնով կարող եք փոխել իրավիճակը, ասել, որ ձեր որոշումն իրականություն կարող է դառնալ, ժողովուրդն իր քվեարկությամբ կարող է որոշել: Այս ընտրությունների ամենակարևոր առանձնահատկությունն է, երբ բոլոր քաղաքական ուժերն անկեղծորեն պայքարում են, կռիվ են տալիս ամեն ընտրողի, ամեն ձայնի համար, այդ թվում՝ իշխող քաղաքական ուժը, որովհետև մենք հույսը չենք դնում կրիմինալի, վարչական ռեսուրսի վրա: Մենք նույնպես մյուս ուժերի հետ պայքարում ենք ձեզնից յուրաքանչյուրի վստահության համար, սա է այս քարոզարշավի ամենակարևոր առանձնահատկությունը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսի քարոզարշավը, երբ ընտրակեղծարարները և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական գործընթացից, պատմական է երրորդ հանրապետության պատմության մեջ: Այստեղից էլ, ըստ նրա, երբեմն գալիս է քարոզարշավի սրությունը, բովանդակությունը, «որովհետև առաջին անգամ է, որ մասնակցող ոչ մի քաղաքական թիմ թատրոն չի խաղում, բոլորը գիտեն, որ թղթի վրա ընտրությունների արդյունքները գրված չեն»:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ