Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, սեպտեմբերի 22-ից անձրևներ են սպասվում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, սեպտեմբերի 22-ից անձրևներ են սպասվում
20.09.2018 | 13:33

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ին շրջանների զգալի մասում, 23-24-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Oդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ը կբարձրանա 1-2 աստիճանով:


Երևանում սեպտեմբերի 20-21-ը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում: Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ