Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը

Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը
20.09.2018 | 13:36

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել: Հակածխախոտային պայքարի անվան տակ նախարար Թորոսյանը արշավ է սկսել «Ֆիլիպ Մորիս» ընկերության և iQos էլեկտրոնային ծխախոտների դեմ, որի արդյունքում ընկերության ղեկավարությունը պատրաստվում է չեղարկել Հայաստանում իրականացվելիք շուրջ 10 միլիոն եվրո արժողությամբ ներդրումային ծրագիրը: «Շվեյցարական «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը Հայաստանի կառավարության հետ համաձայնության էր եկել գիտահետազոտական կենտրոն հիմնելու շուրջ, որում ներգրավվելու ու վերապատրաստվելու էին 400-ից ավելի հայ գիտնական: Ընկերությունը պատրաստվում էր առողջապահական ոլորտի համար չափազանց կարևոր ուսումնասիրություններ անել, այդ թվում՝ կապված ծխախոտի օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապի բացահայտման շուրջ:

Ու թեև Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները աջակցություն էին հայտնել ծրագրին, սակայն ՀՀ առողջապահության նախարարի գործողությունների արդյունքում շվեյցարական ամենամեծ ներդրումային ծրագիրը տապալման եզրին է»: Թերթի տեղեկություններով, «Ֆիլիպ Մորիս»-ի սեփականատերերի ձեռքի տակ հայտնվել են փաստեր, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակային և ոչ հրապարակային գործողություններով վարկաբեկում է ընկերության արտադրանքն ու արատավորում գործարար համբավը: «Ֆիլիպ Մորիս»-ի սեփականատերերին վրդովեցրել է այն փաստը, որ հակածխախոտային քաղաքականության պատրվակով նախարար Թորոսյանը իրականում պայքարում է իրենց արտադրանքի դեմ: Նրանք ունեն տվյալներ, որ Արսեն Թորոսյանն անձնական շահագրգռվածություն ունի iQos-ի դեմ արշավի հարցում և գործարքի մեջ է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերության հետ, որի վաճառքները կտրուկ անկում էին գրանցել հայկական շուկայում iQos-ի հայտնվելուց հետո: Եվ հիմա նպատակը iQos-ը հայկական շուկայից դուրս մղելն է: «Ֆիլիպ Մորիս»-ի ղեկավարությունը Հայաստանի կառավարությանն ազդակներ է ուղարկել, որ Արսեն Թորոսյանին չզսպելու պարագայում իրենք կչեղարկեն ներդրումային ծրագիրը՝ այն տեղափոխելով Վրաստան:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ