Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը «Известия»-ին հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է ուղիղ երկխոսություն վարել Վրաստանի հետ: «Եվս մեկ անգամ կարող եմ ընդգծել, որ ՀՕՀ-ը պատրաստ է Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ քննարկման, սակայն պայմանով, որ նրանք կստորագրեն հուշագիր ուժի չկիրառման վերաբերյալ և, իհարկե, կճանաչեն Հարավային Օսիայի Հանրապետությունը»,- նշել է Բիբիլովը: Նա նաև ընդգծել է, որ Վրաստանն այդպես էլ չի ստորագրել հուշագիրը և, դատելով իրավիճակից, չի էլ պատրաստվում ստորագրել, ինչը հասկանալի է, քանի որ նրանց վրա ճնշում է գործադրում ԱՄՆ-ը: Բիբիլովի խոսքով՝ «սա ակնհայտ է, այդ մասին է խոսում Ժնևում անցկացված քննարկման ընթացքը»: