Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, ով դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն

Նիկոլ Փաշինյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, ով դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն
20.09.2018 | 13:38

Մեր ժպիտները հանկարծ չընկալեն որպես փափկություն, թուլություն, ով սրա վրա կասկածի, օրենքի ծանր ուժը կզգա իր վրա, սա կատակ չի, մենք ժպտում ենք, բայց չենք կատակում` «Իմ քայլը» դաշինքի` Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում արտոնյալներ չկան ու չեն լինելու, Հայաստանում օլիգարխներ չկան ու չեն լինելու, վարչապետին քիփ մարդիկ չեն լինելու, «քուչի լավ տղաներ», այդպիսի ինստիտուտներ չեն լինելու, քանի ես ՀՀ-ում վարչապետ եմ»,-նկատեց նա:


Ըստ Ն. Փաշինյանի՝ ոմանք ասում են, որ խորհրդարանում չեն քվեարկի իրենց օգտին. «Այ քեզ բան, ինչի՞ մենք խնդրել ենք, որ մեզ աջակցեք կամ քվեարկեք: Գնանք, ձորից ընկնենք, մեր հույսը ժողովրդի աջակցությունն է»,-ասաց նա:
Նա հայտարարեց՝ խորհրդարանական այն ուժերը, որոնք ասում են, որ Փաշինյանին չեն աջակցի, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, և ով այդ որոշմանը դեմ գնաց, կնքում է իր քաղաքական մահկանացուն: «Որպեսզի այդ մարդիկ լավ հասկանան, թե ինչ է կատարվել, նրանք, այնուամենայնիվ, եթե մտածում էին, թե ինչ-որ ձայն կարող էին ստանալ, նրանք ընդհանրապես պիտի ձայն չստանան, քանի որ դեմ են ժողովրդին, բայց դա ես չեմ կարող որոշել, դա դուք պետք է որոշեք, ժողովուրդ»: Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ օլիգարխներին. «Օլիգարխն ո՞վ է, որ Հայաստանում բան որոշի, գողացողն ո՞վ է, որ Հայաստանում բան որոշի»:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ