Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«168 ժամ». Ամերիկացիները մերժում են Նիկոլ Փաշինյանին

«168 ժամ». Ամերիկացիները մերժում են Նիկոլ Փաշինյանին
20.09.2018 | 13:39

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու: «Ես պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ»,- իր այցի հետաձգումը Փաշինյանը պայմանավորել էր Երևանի քաղաքապետի ընտրություններով։ Մեր տեղեկություններով, սակայն, այցի հետաձգման պատճառն այլ է. հայկական կողմը հանդիպում էր խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփից, որը մերժվել է։ Այնուհետև փորձ է արվել հանդիպում ձեռք բերել փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, որը ևս մերժվել է։ Վերջին հույսը, որպեսզի «փրկվի» ԱՄՆ այցի դեմքը՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման կազմակերպումն է, որի պատասխանը դեռ չի ստացվել։ Ամենայն հավանականությամբ, դա էլ կմերժվի»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 1255

Մեկնաբանություններ