Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Անկախության տոնի առիթով

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Անկախության տոնի առիթով
21.09.2018 | 12:34

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս: Անկախության տոնի խորհրդով արժևորում ենք հայրենի պետականությունը վերակերտելու մեր ժողովրդի պանծալի ուղին, որն անցել ենք հայրենիքում ազատ կյանք կառուցելու արդար հույսերով, հաղթահարելով բազում դժվարություններ և կրելով մեծ զոհողություններ:

Մեր ձեռքբերումները և վերընթաց ուղին այսօր քաջալերանք են մեզ՝ հայրենիքով միասնական և համերաշխ ոգով իրագործելու մեր բոլոր իղձերը, արիությամբ դիմագրավելու ներկա մարտահրավերները և նվիրումով ու սիրով շենացնելու մեր երկիրն ու ազգային կյանքը: Այս տեսլականով մաղթում ենք մեր ժողովրդին հայրենյաց սիրո նորոգված ոգի, գործելու նորոգված եռանդ ու պատասխանատվություն և նոր հաղթանակներ:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ