Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զոհրաբյանը դարձյալ Մարությանին հրավիրում է ուղիղ եթերում բանավիճելու

Զոհրաբյանը դարձյալ Մարությանին հրավիրում է ուղիղ եթերում բանավիճելու
21.09.2018 | 12:36

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի ԲՀԿ թեկնածուՆաիրա Զոհրաբյանն երեկ դարձյալ ՔՊ-ից իր մրցակից Հայկ Մարությանին հրավիրեց ուղիղ եթերում բանավիճելու: Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ Զոհրաբյանը ասաց․ «Նորից կրկնում եմ իմ առաջարկը, կա օրուկես ժամանակ, Հայկ Մարությանին հրավիրում եմ ուղիղ եթերում բանավիճելու: Առանց նախապես ձայնագրվելու: Այսօրվա իբր բանավեճը ծիծաղելի է՝ կարծեմ 10 հոգու մասնակցությամբ: Ո՞վ է տեսել բանավեճ՝ նախապես տեսաձայնագրված: Դա վիրավորանք է թեկնածուների հասցեին:
Պարոն Մարության, հրավիրում եմ ձեզ, ձեր ընտրած օրակարգով, ձեր ընտրած հեռուստաեթերով: Մեղմացնում եմ պայմանները՝ օրակարգն ընտրեք դուք, տեղն ընտրեք դուք: Ուղիղ եթեր՝ միայն ձեզ հետ: Որպեսզի երևանցին տեսնի, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշի և Նիկոլ Փաշինյանի թիկունքում թաքնված անձն ինչպիսի քաղաքապետ կլինի»:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ