Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Յուրի Ջորկաեֆին Երախտագիտության մեդալով պարգևատրելու հրամանը տվել է դեռ Սերժ Սարգսյանը

Յուրի Ջորկաեֆին Երախտագիտության մեդալով պարգևատրելու հրամանը տվել է դեռ Սերժ Սարգսյանը
21.09.2018 | 12:38

«Հրապարակը» գրում է. «Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրված մեր հայրենակից, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի պարգևատրման հրամանը, պարզվում է, տվել է դեռ Սերժ Սարգսյանը՝ 2017թ․ սեպտեմբերի 7-ին։ «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ֆուտբոլիստ Յու. Ջորկաեֆին (Ֆրանսիա) պարգևատրել Երախտագիտության մեդալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան», - գրված է հրամանագրում։


Բայց կառավարության կայքում Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցը ներկայացնող հաղորդագրության մեջ բառացի գրված էր․ «Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգևատրել է Երախտագիտության մեդալով»։

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ