Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մահացել է Վիետնամի նախագահը

Մահացել է Վիետնամի նախագահը
21.09.2018 | 12:41

Այս առավոտ կյանքից հեռացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը: Նախագահի մահվան պատճառի մասին մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում։ Չան Դայ Կուանգը ծնվել է 1956-ի հոկտեմբերի 12-ին՝ Վիետնամի հյուսիսային Նինբին նահանգում։ Իր կարիերայի սկզբում նա ծառայել է երկրի ներքին գործերի նախարարությունում, այնուհետև անցել է Հանրային անվտանգության նախարարություն՝ ավելի ուշ դառնալով դրա ղեկավարը։
2016-ին Կուանգը դարձել է նախագահ։

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ