Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը կժամանի Հայաստան՝ որդուն տանելու․ Ermenihaber

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը կժամանի Հայաստան՝ որդուն տանելու․ Ermenihaber
21.09.2018 | 13:51

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, հայտնել է, որ որդին ազատ է արձակվելու, և նա պատրաստվում է սեպտեմբերի 24-ին գալ Հայաստան՝ տղային տանելու: Այդ մասին նա ասել է ermenihaber.am-ին տված հարցազրույցում։


«Որդիս տուն է գալիս: Ինձ Հայաստանից փաստաբանը զանգահարեց և ասաց, որ որդիս «արդարացվել» է, կարող եմ գալ և տանել: Երկուշաբթի Հայաստանում կլինեմ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ջանք գործադրեցին որդուս վերադարձն ապահովելու համար»,-ասել է Մուստաֆա Օզմենը:

Նախօրեին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին տված հարցազրույցում տղայի հայրը նրան վերադարձնելու խնդրանքով դիմել էր Հայաստանի կառավարությանը և վարչապետին՝ խնդրելով ներողամիտ լինել, ու նշել, որ երեխան պատահմամբ է անցել սահմանը։

«Հայաստանի կառավարությանը և երկրի ղեկավարին աղաչում եմ, որ իմ երեխային որքան հնարավոր է շուտ բաց թողնեն, վերադարձնեն իր ընտանիքին՝ Թուրքիա, որքան հնարավոր է շուտ վերադառնա իր սովորական կյանքին՝ դպրոց, քոլեջ:

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ