«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նիկոլ Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին

Նիկոլ Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին
21.09.2018 | 21:53

Անկախության տոնակատարություններին մասնակցող վարչապետն այսօր հայտարարեց՝ տեղյակ է, որ սոցիալական ցանցերում վիրավորանքեր են հնչել Զոհրաբյանի հասցեին․ «Անթույլատրելի է ընդհանրապես, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի որևէ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով: Իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս: Դա էլ երբեմն կարելի է հասկանալ: Բայց ընդհանուր առմամբ մենք պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքի մթնոլորտը պահպանելու համար: Էս պահին ուզում եմ ուղղակի զորակցությունս հայտնել Նաիրա Զոհրաբյանին»:

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ