Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Սարգսյան. Ազգային հաջողությունների գրավականը միասնությունն է

Արմեն Սարգսյան. Ազգային հաջողությունների գրավականը միասնությունն է
21.09.2018 | 21:55

«Ազգային հաջողությունների գրավականը միասնությունն է»` Անկախության տոնի առթիվ Զինված ուժերի և ոստիկանության մի քանի ծառայողների պարգևատրման արարողությունից հետո հայտարարեց նախագահ Արմեն Սարգսյանը, երբ անդրադարձավ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին: Հարցին, թե չունի՞ մտահոգություն, որ ընտրությանը մասնակցող թեկնածուները քաղաքական դաշտը բաժանում են սևերի և սպիտակների, նախագահ Սարգսյանն արձագանքեց․ «Պատասխանեմ որպես ֆիզիկոս: Դուք երկու գույն նշեցիք՝ սև և սպիտակ: Իրականում սպիտակ գույնը մի գույն չի, ֆիզիկա անցել եք բոլորդ դպրոցում: Սպիտակ գույնը բոլոր գույների, բոլոր գեղեցիկ գույների՝ կարմիր, վարդագույն․․․ բոլորի համախմբվածություն է: Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը: Առակի ցուցանումը թողնում են ձեզ: Բայց պարզ ցուցանում ունի, որովհետև մեր ժողովուրդը իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ որ մենք բոլորս միասին ենք եղել»:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ