Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայկ Մարության․Վերջապես ունեցանք իրոք քարոզարշավ

Հայկ Մարության․Վերջապես ունեցանք իրոք քարոզարշավ
21.09.2018 | 22:00

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը խոստանում է ընտրվելու դեպքում առաջիկա 6 ամիսներին առնվազն լուծել մայրաքաղաքի աղբահանության խնդիրը։ «Պետք ա առաջին հերթին լուծենք այս խնդիրը, որովհետև, երբ ման էկանք շրջաններով, հասկացանք, որ սա ամենաարդիական և ամենալուրջ խնդիրն է, որ էս պահին կա, որը պետք է օր առաջ լուծել»` ասել է Մարությանը:-«Աղբահանության հարցով միանգամից զբաղվելու ենք: Եվ վստահաբար վեց ամսվա մեջ պետք է տեսնենք արդյունքեր: Մնացած հարցերը մի քիչ ավելի լոնգ-տերմ են»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մարությանն այսօր «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների հետ քայլերթ-քարոզարշավը իրականացնում է Կենտրոն վարչական շրջանում։
Երկու շաբաթ տևած քարոզարշավը, ըստ նրա, աննախադեպ էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ․«Ստացվեց ունենալ վերջապես․․․ իրոք քարոզարշավ, ոչ թե ինչ-որ նախօրոք պայմանավորվածությունների իրականացում: Սա իրական քարոզարշավ էր, երբ բոլոր քաղաքական ուժերը հավասար պայմաններում պայքարում էին ամեն քվեի համար, բոլորը ունեին հնարավորություն թե հեռուստատեսության առումով, թե կայքերի առումով»:
Թեև քարոզարշավի ավարտին դեռ մի քանի ժամ կա, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը նշում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուի հետ առանձին դեբատի չի գնա, քանի որ ընտրություններում իրեն մրցակից է համարում բոլոր մասնակիցներին․ «Մենք ոչ մեկին նախապատվություն չենք տալիս, ոչ մեկին չենք առանձնացնում: Ես ունեմ 11 օպոնենտ, 11 գործընկեր, և ինչու պետք է խտրականություն լինի մնացածի հանդեպ: Առաջարկը կար 12-ով հավաքվելու․․․ Անենանեյտրալ՝ Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպեց բանավեճը, սկզբից կար պայմանավորվածություն, որ պետք է բոլորը գան, այնուհետև հրաժարվեցին որոշ մասնակիցներ: Այնուամենայնիվ բանավեճը կայացել է․․․ Մարդիկ ասում են՝ եկեք անենք, բայց երբ պահը գալիս է, ասում են, վայ, գիտեք ինչ կա, չենք գալիս»:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ