Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իլհամ Ալիև. ԼՂ հարցի կարգավորման ուղին անցնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման միջով

Իլհամ Ալիև. ԼՂ հարցի կարգավորման ուղին անցնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման միջով
21.09.2018 | 22:01

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղին անցնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման միջով»` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Միլլի Մեջլիսում՝ Ադրբեջանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը:


Ալիևը հերթական անգամ շեշտել է՝ Ադրբեջանը չի հրաժարվի իր սկզբունքային դիրքորոշումից: «Լեռնային Ղարաբաղը չի կարող կարգավիճակ ունենալ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս»- հայտարարել է նա:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ