Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արցախի հարցով Երևանի դիրքորոշումն ամրագրված է կառավարության ծրագրում. ՀՀ ԱԳՆ պատասխանն՝ Ադրբեջանի նախագահին

Արցախի հարցով Երևանի դիրքորոշումն ամրագրված է կառավարության ծրագրում. ՀՀ ԱԳՆ պատասխանն՝ Ադրբեջանի նախագահին
21.09.2018 | 22:06

Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ամրագրված է կառավարության ծրագրում` ասել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «Եթե որևէ մեկը կասկածի տակ է առնում մեր դիրքորոշումը և դրա հնարավոր փոփոխությունը, կարող է ևս մեկ անգամ կարդալ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Այն հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որը հաստատել է խորհրդարանը», - նշեց Տիգրան Բալայանը:


: «Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրա կան և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում», - ասված է կառավարության ծրագրում:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ