Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ալիևը հայտարարել է, որ Արցախը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս

Ալիևը հայտարարել է, որ Արցախը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս
21.09.2018 | 22:09

Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ փոփոխություններ կատարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ իր քաղաքականության մեջ: Ադրբեջանը չի փոխի իր սկզբունքային դիրքորոշումը, քանի որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական պատմական հող է, և ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս», - ասել է Ալիևը՝ Ադրբեջանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի առիթով կազմակերպված նիստի ժամանակ:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ