ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Մակրոն. ԵՄ երկրները, որոնք չեն օգնում ներգաղթյալների հարցում, պետք է լքեն Շենգենը

Մակրոն. ԵՄ երկրները, որոնք չեն օգնում ներգաղթյալների հարցում, պետք է լքեն Շենգենը
21.09.2018 | 22:10

ԵՄ երկրները, որ համերաշխություն չեն դրսևորում միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում, պետք է լքեն Շենգենյան գոտին` հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Politico-ն։

«Այն երկրները, որոնք չեն ցանկանում Frontex-ի ընդլայնում կամ համերաշխություն, կլքեն Շենգենը։ Երկրները, որոնք այլևս Եվրոպա չեն ուզում, այլևս կապ չեն ունենա կառուցվածքային ֆոնդերի հետ»,– ասել է Մակրոնը։ Եվրահանձնաժողովը առաջարկել է մեծացնել ԵՄ սահմանապահ Frontex գործակալության աշխատակիցների թիվը 1600-ից հասցնելով 10000 մարդու։

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ