Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արտակ Զեյնալյան. Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել

Արտակ Զեյնալյան. Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել
21.09.2018 | 22:16

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները կառավարության վստահության հանրաքվեի չի կարելի վերածել` Արաբկիր վարչական շրջանում «Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը: «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն պարտադիր, սա մեր դաշինքի համոզմունքն է, բայց Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել: Մենք մասնակցում են Երևանի ՏԻՄ ընտրություններին»,- նշեց Արտակ Զեյնալյանը:


Արտակ Զեյնալյանի ամփոփելով քարոզարշավը, ասաց, որ իդեալական չէր, բայց համեմատելու եզրեր չկան նախորդ քարոզարշավների հետ: «Ես մասնակցել եմ ավագանու նախորդ ընտրությունների քարոզարշավին և տարբերությունն էական է: Չեմ տեսել, որ վարչական ռեսուրս որևէ մի թեկնածուի համար աշխատի, որևէ վարչական ռեսուրս: Կա որոշակի լրատվամիջոցների կողմից կողմնակալություն, առավելություն թեկնածուներից մեկի օգտին, բայց կարծում եմ՝ առաջիկայում դրանք ևս կհարթվեն: Սա հեղափոխության կապիտալիզացիայի առաջին մասն է: Մյուս մասը լինելու է այլընտրանքային, բազմազան ավագանին և խորհրդարանը՝ բազմակուսակցական և բազմակարծիք»,- նշեց նա: Քաղաքապետի թեկնածուի խոսքով՝ ժողովրդի մեջ փոխվել է նաև քվեի գիտակցումը: Ըստ նրա՝ սա հեղափոխության ձեռքբերումներից է, որը պետք է շարունակական լինի:

Անդրադառնալով «Լույսի» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտարարությանը, որ եթե Արտակ Զեյնալյանն ընտրվի քաղաքապետ, կունենանք ամենաժողովրդավարական ընտրությունները, «Լույսի» քաղաքապետի թեկնածուն ասաց. «Արամ Սարգսյանը նկատի ուներ, որ բարձրագույն իշխանության կողմից հովանավորվող թեկնածուի չընտրվելու դեպքում որևէ մեկը չի կասկածի դրա արդարացիության, օրինականությանը և հեղափոխական գաղափարների հաղթանակին: Ոչ թե եթե Արտակ Զեյնալյանը չընտրվի, չենք հավատա դրա արդյունքներին, այլ որ հովանավորությունը վայելող թեկնածուն չընտրվի: Հեղափոխությունն արվել է հենց դրա համար, որ իշխանության հովանավորությունը վայելողը բոլոր դեպքերում ընտրվի»,- ընդգծեց Արտակ Զեյնալյանը:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ