Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Արմեն Սարգսյանին
21.09.2018 | 22:22

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ:


«Ձերդ գերազանցություն,
Վրաց ժողովրդի և իմ անունից ցանկանում եմ ի սրտե շնորհավորել Ձեզ Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Հայ ժողովուրդը բազմաթիվ մարտահրավերներ է հաղթահարել բարգավաճ և անկախ պետություն կառուցելու երկար ճանապարհին: Օգտվելով այս առիթից՝ ցանկանում է ընդգծել, որ հայ-վրացական բարեկամությունը և գործընկերությունը հիմված են խորը պատմական ու մշակութային ավանդույթների վրա: Խորապես հավատացած եմ, որ մեր համատեղ ջանքերով կհաղթահարենք Վրաստանի ու Հայաստանի առաջ ծառացած խնդիրները և կշարունակենք զարգացնել համագործակցությունը ի շահ մեր ժողովուրդների: Ձերդ գերազանցություն, ընդունեք հարգանքներիս հավաստիքը և խաղաղության ու բարգավաճման համար լավագույն մաղթանքներս բարեկամ Հայ ժողովրդին:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ