Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի բնակավայրերի գնդակոծությունը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի բնակավայրերի գնդակոծությունը
22.09.2018 | 14:05

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունը: Խաչատուրովի կոչը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքէջում: «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, Հայաստանի սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների գնդակոծման առնչությամբ, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի։ Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունն ավելի է սրում իրավիճակը և ձախողում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։ Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի հաղորդումը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին կայացած՝ Մշտական խորհրդի նիստին, կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունները՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության սրումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանին սպառնացող վտանգի աճը թույլ չտալու համար»,- նշված է Յուրի Խաչատուրովի հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ