«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վարչապետ․ Պետական կառավարման համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի

Վարչապետ․ Պետական կառավարման համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի
22.09.2018 | 14:06

Հայաստանի վարչապետի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ Անկախության օրվա տոնակատարությանը մասնակցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:


Իր ելույթում վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ երկրում պետք է տեղի ունենան կառուցվածքային փոփոխություններ․«Մեր պետական կառավարման համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի, և այդ բարեփոխումները պետք է լինեն թե բովանդակային, թե կառուցվածքային, թե կազմակերպչական: Երկրի հետագա զարգացումը անհնար է պատկերացնել առանց արդյունավետ, պրոֆեսիոնալ, մարդակենտրոն կառավարման համակարգ ունենալու»: Վարչապետը առանձնակի ուշադրություն դարձրեց հակակոռուպցիոն պայքարին, հիշեցրեց, որ իր ղեկավարած իշխանությունը արտաքին կուրսում շեշտակի փոփոխություններ չի անելու, հատուկ շեշտեց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը․«Արտաքին քաղաքական ոլորտում մենք աշխատում ենք, որպեսզի մեր բոլոր միջազգային գործընկերների համար հասկանալի լինի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների իրական բովանդակությունը: Մենք ասել ենք ու ասում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձներ չեն լինելու, մեր գխավոր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ մենք կապված ենք բազում և դարավոր կապերով: Մենք մտադիր ենք էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում: Մենք նաև զարգացնելու ենք մեր հարաբերությունները Եվրոպական միության, ԱՄՆ-ի հետ, մեր անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ»:


Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26-ի դարպասները բաց են լինելու ժողովրդի առջև, և անմիջապես բացվեց դարպասն ու մուտքի մոտ հավաքված մարդիկ ներս մտան: Սա աննախադեպ է․ երկու տասնամյակից ավելի այս շենքի առջև բողոքի ցույցեր են եղել, իսկ այժմ հայաստանցիներն անարգել մուտք են գործում Բաղրամյանի 26-ի տարածքը, շրջում բակում, հանգստանում կանաչ տարածքում:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ