Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Սանիթեք»-ի նոր աղբատար մեքենաներն արդեն Հայաստանում են և «գործի են անցել»

«Սանիթեք»-ի նոր աղբատար մեքենաներն արդեն Հայաստանում են և «գործի են անցել»
22.09.2018 | 14:08

«Սանիթեք» ընկերության՝ Հայաստան ուղևորված նոր մեքենաները արդեն համալրել են ավտոպարկը և վաղ առավոտվանից միացել են աղբահանության գործին, հայտնում են ընկերությունից: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել և շահագործման են հանձնվել նաև տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։ Ավտոպարկի թարմացման և աղբադույլերի ավելացման գործընթացը շարունակական է լինելու։ Վստահեցնում ենք, որ տեխնիկական վերազինման շնորհիվ, շուտով կվերանան այն բոլոր խնդիրները ու քննարկման թեմաները, որոնք վերջին ամիսներին առաջացել են», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ