Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների նկատմամբ հավելյալ մաքսատուրքերի սահմանումից հետո Չինաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ նոր առևտրային բանակցություններից` գրում է The Wall Street Journal-ը: ՉԺՀ Ազգային խորհրդի փոխվարչապետ Լյու Հեն մտադիր էր հաջորդ շաբաթ մեկնել ԱՄՆ, մինչ այդ ԱՄՆ պետք է ուղարկվեր պատվիրակություն, որը կզբաղվեր բարձրաստիճան պաշտոնյայի այցի նախապատրաստմամբ: Պեկինը չեղարկել է հանդիպումը, երբ ԱՄՆ-ը հայտարարել է չինական մի շարք ապրանքների նկատմամբ հավելյալ մաքսատուրքեր սահմանելու մասին, որ ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 24-ից: