Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մայք Պոմպեո. Իրանում իշխանափոխության հարցը Թրամփի քաղաքականության մաս չէ

Մայք Պոմպեո. Իրանում իշխանափոխության հարցը Թրամփի քաղաքականության մաս չէ
22.09.2018 | 14:24

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանում իշխանափոխության հարցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության մաս չէ: MSNBC հեռուստաալիքին հարցազրույցումնա ասել է. «Մենք հստակ ենք արտահայտվել, թե ինչ ենք ուզում Իրանից՝ դադարի հրթիռներ արձակել Էր Ռիադի ուղղությամբ, զինել «Հեզբոլլահ»-ին, որը սպառնում է Իսրայելին, ու նաև դադարի լինել աշխարհում ահաբեկչության ամենախոշոր հովանավորը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահն ավելի վաղ հստակ հասկացնել է տվել, որ երբ Թեհրանը փոխի դա, Վաշինգտոնն ուրախ կլինի Իրանի հետ երկխոսություն վարել:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ