Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Արարատի մարզում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Արարատի մարզում է
23.09.2018 | 13:08

Այսօր վաղ առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արարատի մարզում է: Առաջին կանգառը մարզկենտրոն Արտաշատում էր, այնտեղ Փաշինյանը հանդիպեց մարզի ղեկավարների հետ: Եղավ քննարկում, հարցուպատասխան: Վարչապետը հետաքրքրվում էր հակակարկտային կայաններից, ոռոգվող այգիների քանակից: Այս հարցի հետ կապված միանշանակ պատասխաններ չէին հնչում, ինչը բարկացրեց Փաշինյանին: Նա համամիտ չէ տեսակետին, որ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն գործում: Նշեց, թե երկու ամիս առաջ մի գործարարի հետ հանդիպմանը, որ մոտ 100 հեկտար տարածքի վրա նման կայաններ է տեղադրել, պնդել է, որ արդեն մի քանի տարի այդ կայանների շնորհիվ իր բերքը որևէ կերպ չի վնասվել: Արտաշատում քննարկումների արդյունքում համայնքապետերը խոստովանեցին, որ կայանները լիցքավորում են ոչ համապատասխան գազով՝ նախընտրելով ավելի մատչելի գազ, ինչն ազդում է հակակարկտային կայանների արդյունավետության վրա:
Պարզվեց, որ կարկուտից տուժած Սուրենավան համայնքում տեղադրված 4 կայաններից մեկը չի գործել: Գյուղացիներն այնտեղ մոտ 52 միլիոն դրամի վնաս են կրել:
Կանգառներից մեկը «Արտֆուդ» գործարանում էր: Փաշինյանն այնտեղ հայտարարեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այլևս այս գործարանի համասեփականատերը չէ, վաճառել է իր բաժնեմասը:


Փաշինյանը Արարատի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը բարձրացրեց ոռոգման ջուրը խնայողաբար օգտագործելու հարցը: Ասաց՝ կառավարությունը խնդիր է դրել, որ Սևանա լճի ջրային պաշարները խիստ խնայողաբար օգտագործվեն: «Մեր կառավարությունը հստակ խնդիր է ձևակերպել, որ Սևանին պետք է հանգիստ թողել, ինչի համար ջրային ռեսուրսները պետք է օգտագործվեն խնայողաբար։ Սակայն դա այսօր տեղի չի ունենում: Ջրանցքներն այսօր լրիվ աղբավայրի են վերածվել: Հնարավոր է՝ աղբահանությունը համայնքներում նորմալ չի արվում: Սա շղթայական օղակ է, եթե մի օղակում հարցը լուծվի, մյուսում ոչ, խնդիրը չենք կարող լուծված համարել: Մեզ համակարգային լուծումներ ենք պետք»,- ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ