«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
23.09.2018 | 13:09

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովիում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որ առաջադրված միակ թեկնածուն էր, միաձայն ընտրվեց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Իր ելույթում նա ասաց․ «Փակելու ենք Ֆուտբոլի ֆեդերացիայի և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը, նաև, մեր հերթին, ամեն ինչ անելու ենք՝ ակումբներին աջակցելու համար»:Վանեցյանի խոսքով` ֆուտբոլը բոլորի համար է։ Հենց այդ սկզբունքով է նա առաջնորդվելու: Նշում է՝ ֆուտբոլին պետք է մոտենալ որպես սոցիալական նախագծի։ Իր առաջարկած ծրագրերում խոստանում է ֆուտբոլ խաղալու անվճար հնարավորություն ստեղծել բոլոր բնակավայրերում: Դա բարդ և ֆինանսական ծախսերի հետ կապված լրջագույն խնդիր է: «Մեր երկրում յուրաքանչյուր համայնք գոնե մեկ խաղադաշտ պետք է ունենա՝ հասանելի բոլորին։ Մարզերն ակտիվորեն ներգրավվելու են ֆուտբոլում»,- խոստացավ Վանեցյանը: Ազգային հավաքականի զարգացման ճանապարհը մեկն է. «Առաջնահերթություն ենք համարում համակարգ ստեղծելը, որպեսզի հույսը չդնենք երբեմն փայլատակող աստղերի վրա»: Ֆեդերացիայի նորանշանակ նախագահն ասաց նաև, որ արդեն հանդիպել է Հայաստանի հավաքականի անդամներին։ Պնդեց՝ որևէ կերպ չի միջամտելու հավաքականի ֆուտբոլիստների կազմի ընտրությանը։ Մարզիչներից միայն պահանջելու է, որ ապահովեն արդյունքներ․ «Լինելու է գլխավոր մարզիչ, լինելու է մարզչական շտաբ, նրանք են որոշում կայացնելու, թե ով է խաղալու հավաքականում»։


Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականին, Վանեցյանն ասաց՝ այդ լուրն անսպասելի էր իր համար։ Այժմ ակտիվորեն աշխատում են հավաքականի նոր մարզիչ գտնելու ուղղությամբ, արդեն կան մի քանի թեկնածուներ Հայաստանից և արտերկրից։ Առաջիկա օրերին հայտնի կդառնա, թե ով է նոր մարզչի հիմնական թեկնածուն։
Արդյո՞ք ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կիսատ թողած աշխատանքներն ավարտին հասցնելու է, այս հարցին Վանեցյանը պատասխանեց՝ այն, ինչ կիսատ է թողնվել շինարարական աշխատանքներում, կհասցվի ավարտին։ Հարցին` անձնական միջոցների կներդնի՞ ՀՖՖ ծրագրերում, արձագանքեց․ «Ես նման հնարավորություն չունեմ, որ անձնական միջոցներս ներդնեմ, բայց կարծում եմ՝ եղած գումարներն արդյունավետ օգտագործելու դեպքում մենք նման խնդրի առաջ չենք կանգնի»։


Այսօր ընտրվեց նաև ՀՖՖ գործկոմի նոր կազմը։ Նորընտիր անդամների թվում են առողջապայության նախարար Արսեն Թորոսյանը, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այսօրվա արտահերթ ժողովին ներկա չէր Ռուբեն Հայրապետյանը, որ 16 տարի գլխավորել է ֆեդերացիան։ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը ևս այսօր հրաժարվեց իր պաշտոնից։ Արթուր Վանեցյանն այսօր վստահեցրեց՝ ֆեդերացիայում կադրային ջարդ չի լինելու։

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ