Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ֆրանցիսկոս պապ. «Ազատությունը գանձ է, որը պետք է պահպանել և փոխանցել սերունդներին»

Ֆրանցիսկոս պապ. «Ազատությունը գանձ է, որը պետք է պահպանել և փոխանցել սերունդներին»
23.09.2018 | 13:11

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հովվապետական այցով ժամանել է Լիտվա: Մերձբալթիկա քառօրյա ուղևորության ընթացքում նա կայցելի նաև Լատվիա և Էստոնիա: Այցը նվիրված է երեք հանրապետությունների անկախության 100-ամյակին: Հռոմի պապը Վիլնյուսում հարգանքի տուրք կմատուցի նացիստական և սովետական օկուպացիայի զոհերի հիշատակին:

«Ազատությունը գանձ է, որը պետք է պահպանել, գուրգուրել և իբրև թանկ արժեք փոխանցել գալիք սերունդներին»,- այցի նախօրեին հրապարակված տեսաուղերձում ասել է կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ