Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մոսկվան զեկույց կներկայացնի Ил-20 օդանավի խոցման մասին

Մոսկվան զեկույց կներկայացնի Ил-20 օդանավի խոցման մասին
23.09.2018 | 13:13

ՌԴ ՊՆ-ն վաղը կհրապարակի մանրամասն զեկույց Միջերկրական ծովում Ил-20 ռազմական օդանավի խոցման մասին: Ռադիոէլեկտրոնային հետախուզության համար նախատեսված օդանավը սեպտեմբերի 17-ին Հմեյնիմի ռազմակայան վերադառնալու ճանապարհին անհետացել է թռիչքների կառավարման կենտրոնի վահանակից: Հետագայում պարզվել է, որ Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա օդանավը ռուսական արտադրության С-200 տեսակի հրթիռով խոցել է Սիրիայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը: Զոհվել է 15 ռուսաստանցի զինծառայղ: Ռուսական կողմը պնդում է, որ սիրիացիները փորձել են հրթիռով ոչնչացնել այդ պահին Լաթաքիայի շրջանում գրոհ իրականացնող F-16 տեսակի չորս իսրայելյան ինքնաթիռները: Ըստ Մոսկվայի, իսրայելցիները սիրիացիներին սադրել և հեռացել են, փոխարենը խոցվել է ռուսական օդանավը: Մոկվան «թշնամական» է որակել իսրայելցիների գործողությունը:


Միջադեպից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ցավակցություն է հայտնել նախագահ Վլադիմիր Պուտինին և իսրայելցի բարձրաստիճան զինվորականներին գործուղել է Մոսկվա՝ խնդիրը ռուսների հետ քննարկելու համար:
Իսրայելը կտրականապես հրաժարվել է պատասխանատվություն ստանձնել ողբերգական միջադեպի համար: Վլադիմիր Պուտինին ցավակցություն է հայտնել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ