Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոստիկանությունը ստուգում է «Բարգավաճ Հայաստանի» գրասենյակներից մեկը, Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵՄ դեսպաններին

Ոստիկանությունը ստուգում է «Բարգավաճ Հայաստանի» գրասենյակներից մեկը, Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵՄ դեսպաններին
23.09.2018 | 13:14

Ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակում գտնվող գրասենյակներից մեկում: Ֆեյսբուքյան ուղիղ եթերներում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ներկայացնում էին, որ ոստիկաններն ասել են, թե տեղեկություններ կան, որ կուսակցությունն ընտրակաշառք է բաժանում:


«Որևէ խնդիր չունենք, ոստիկաններն իրենց աշխատանքն են իրականացնում: Շարունակ կեղծ ահազանգեր են հնչում, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրակաշառք է բաժանում: Բնականաբար, որևէ տեղ որևէ կաշառք չի բաժանվում: Բայց այս ակցիայով փորձում են երկու խնդիր լուծել: Նախ՝ փորձում են հանրային կեղծ կարծիք ստեղծել, թե ԲՀԿ-ն կաշառք է բաժանում, և նաև փորձում են վախի մթնոլոտ ստեղծել, որ մեր ակտիվիստները չկարողանան աշխատել», - ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, թե այս օրերին իրենց 200-ից ավելի ակտիվիստների բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունքներ, սակայն նրանցից որևէ մեկի մոտ ոչինչ չեն հայտնաբերել։ «Այս ամեն ինչը հերթական անգամ մեր համախոհներին վախի մթնոլորտում պահելն է: Կսպասենք ոստիկանության պարզաբանումներին», - հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:


Նա նշեց, որ Քննչական գործողություն իրականացնող ոստիկանները փորձում են վերցնել կուսակցության գրասենյակի նկարահանող սարքը: «Թեև ոստիկանն ասաց, թե իրավունք չունենք տանելու, բայց վերցնում են», - ասաց Շաքե Իսայանը:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Հայաստանում հավատարմագրված ԵՄ բոլոր դեսպաններին ուղարկել է գրություններ, տեղեկացնելով, որ ԲՀԿ-ի նկատմամբ սկսել են հետապնդման գործողություններ:

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ