Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրենի դեմ

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրենի դեմ
23.09.2018 | 13:15

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին`Սեդրակ Քոչարյանը, Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ դատական հայց է ներկայացրել:
Հայցվոր Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում և բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել:

Դատական տեղեկատվական համակարգում չի նշվում, թե Արթուր Վանեցյանի հրապարակավ արված ինչ հայտարարության համար է Սեդրակ Քոչարյանը հերքում և փոխհատուցում պահանջում: Քաղհայցը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը։

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ