Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է՝ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը

Նիկոլ Փաշինյան. Շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է՝ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը
23.09.2018 | 13:17

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ աշխատանքային այցի ընթացքում Արտաշատում հանրահավաքի ժամանակ բնակիչներին տեղեկացրեց, որ հունվարի 1-ից կենսաթոշակի նվազագույն չափը հավասարեցվելու է նվազագույն սպառողական զամբյուղին: «Այսինքն, նվազագույն թոշակն ավելանալու է, որ մարդն իր սննդի հարցը կարողանա լուծել: Այսօր մեր կառավարությունն այդ հարցն է լուծում ձեզ համար: Հունվարի 1-ից 18000 դրամ կենսաթոշակը կդառնա 25000 դրամ»՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծեց, որ եթե ձգտում ենք, որ կենսաթոշակի չափն էլ ավելի բարձրանա, պետք է աշխատող մարդուն խրախուսել, սատարել, որ աշխատատեղեր ստեղծվեն: «Մի օրինակ ներկայացնեմ, սահմանամերձ գյուղերից մեկում այս տարի առաջին անգամ թուզ է արտահանվել: Պարզվեց, որ այդ գյուղի թոռը եկել է ու որոշել արտահանում կազմակերպել, արդյունքում, զգալի կանխիկ փող է մուտք գործել այդ սահմանամերձ գյուղ:


Այս ամենն ինչի համար եմ ասում. այո, մենք շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է, որ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ