Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Նոր Հայաստանի դաշնակից եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են ամենաբարձր առաքինությունը, ովքեր ողորմության չեն սպասում

Նիկոլ Փաշինյան. Նոր Հայաստանի դաշնակից եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են ամենաբարձր առաքինությունը, ովքեր ողորմության չեն սպասում
23.09.2018 | 13:18

Մարզային այցելություններում ես փնտրում եմ դաշնակիցներ` ոչ թե կուսակցական, քաղաքական առումներով, այլ փնտրում եմ դաշնակիցներ, ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը` Արտաշատի կենտրոնական հրապարակում Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մի զարմանալի դաշնակից եմ գտել այս այցելության ընթացքում: Այդ դաշնակիցն Արարատ գյուղի 84-ամյա բնակիչ Քնարիկ Մնացականյանն է իր 90-ամյա ամուսնու հետ: Նրան հանդիպեցի Արարատի գինու գործարանի մուտքի մոտ, և ինձ թվաց` ուղղակի գյուղի բնակիչ է, բայց պարզվեց, որ իր գործերով է եկել այդտեղ»,- հայտնեց վարչապետը:
84-ամյա Քնարիկ Մնացականյանը 7000 մետր խաղողի այգի ունի, և արդեն մի քանի տարի է՝ ռեկորդային բերք է ստանում՝ 25 տոննա խաղող, որն էլ մթերման էր բերել գործարան: Նրանք տարեկան 20 աշխատատեղ են ապահովում: «Ես հասկացա, որ ի դեմս Քնարիկ Մնացականյանի՝ գտա մի շատ կարևոր դաշնակից, ով չի պատրաստվում սպասել, որ որևէ մեկն իր պրոբլեմը կլուծի: Տանը չեն պատրաստվում նստել 84 և 90 տարեկան ամուսինները: Խնդիրն այստեղ գումարը չէ, այլ ինքնագնահատականն է: Նոր Հայաստանի դաշնակից եմ համարում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են մարդկային ամենաբարձր առաքինությունը: Ովքեր չեն սպասում, որ որևէ մեկն իրենց օգնություն կամ ողորմություն կտա»,- ասաց Ն. Փաշինյանը:


Բնակիչներից մեկի հարցին, թե մարզպետարանում և քաղաքապետարաններում դեռ աշխատում են 30 տարվա կոռուպցիոներները, վարչապետը հակադարձեց. «Դա բացարձակ չէ: Հայաստանում ընտրակաշառք է բաժանվել, և մեր շատ սիրելի քաղաքացիներ վերցրել են, հիմա ի՞նչ անենք»:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ