Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց
23.09.2018 | 13:18

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված տեղափոխությունը, նրա և ընտանիքի անվտանգությանը սպառնալիք կա, Արթուր Վանեցյանը ժպիտով արձագանքեց. «Այո, լրջագույն սպառնալիք»:

Մամուլում գրվել էր, որ Վանեցյանի մտադրություն ունի տեղափոխվել ամառանոց, քանի ԱԱԾ-ն տնօրինում է փաստեր, ըստ որոնց՝ քրեական հետապնդումներ իրականացնող անձանց նկատմամբ ինչ-որ դավադրություն են նյութում: Վարչապետի որոշմամբ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի կարող է առանձնատուն տրամադրվել կառավարական ամառանոցում:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ