Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան.Հավաքեք բոլորին, մեկ ամսում ծրագիրը սեղանիս լինի

Նիկոլ Փաշինյան.Հավաքեք բոլորին, մեկ ամսում ծրագիրը սեղանիս լինի
23.09.2018 | 13:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի արտադրության քանակի վրա զգալիորեն ազդող ցեցի դեմ պայքարի ծրագիր: Արարատի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը նա նկատեց՝ նախորդ տարի մարզում ստացվել է 116 484 տոննա լոլիկ, այս տարի 35 000 տոննայով պակաս լոլիկ է սպասվում, հետաքրքրվեց պատճառների մասին: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրեց հիմնական պատճառը՝ բարձր, անոմալ ջերմային ֆոն: Սակայն Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանը արձանագրեց՝ արտադրության կրճատման ամենամեծ պատճառը լոլիկի ցեցն է:

«Լոլիկի ամենամեծ ցանքատարածությունները մեզ մոտ են: Հինգ տարի առաջ գյուղատնտեսության նախարարը առաջին երկու տարում օգնեց գյուղացիներին ցեցի դեմ պայքարելու համար, հետո մոռացության մատնվեց: Դա վնասում է նաև պղպեղին, սմբուկին, կարտոֆիլին: Եթե նախկինում մինչ 50-60 հեկտար լոլիկի դաշտ ունեինք, հիմա չունենք մի հեկտար: Իսկ պայքարի միջոցառումները շատ դժվար են»,-հիմնավորեց համայնքապետը: Վարչապետը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվեց՝ ցեցի դեմ ինչ միջոցներ են ձեռք առնելու: «Սննդի անվտանգության տեսչական մարմնին հանձնարարական ենք տվել, նաև Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության հետ ենք խոսել, քննարկում ենք ունեցել խոշոր աճեցնողների և մթերողների հետ: Սակայն նրանք դժվարանում են որևէ բան ասել, քանի որ բաց տարածություն է, և ցեցը նորից հայտնվում է: Ջերմոցներում պայքարի արդյունավետ միջոցներ կան , բայց դաշտերում բարդ է դրանց ոչնչացնելը: Էական միջոցներ է պահանջում», նշեց նախարար Խաչատրյանը:


Վարչապետը նկատեց՝ ՊՈԱԿ-ները դժվարանում են որևէ բան ասել, իրենք էլ պետք է դժվարանան դրանց գոյությունը պահել: «Հավաքեք բոլորին, թող 1-ամսյա ժամկետում կոնկրետ պլան ներկայացնեն, թե ինչ ենք անելու, որ մյուս տարի այս խնդիրը չունենանք: Մենք 5 տարվա արդյունքում չենք հասկացել, թե խնդիրն ինչպես ենք լուծելու: Եթե այսպես շարունակվի մյուս տարի լոլիկ առհասարակ չենք ունենա և ստիպված կլինենք ներմուծել»,-ասաց Փաշինյանն ու տվեց խիստ հանձնարարական՝ մեկամսյա ժամկետում ծրագիրն իր աշխատասեղանին տեսնի:

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ