Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
23.09.2018 | 13:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Նյու Յորքում նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին և ելույթ կունենա: Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդեսը:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ