Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երևանում ավագանու ընտրություններ են

Երևանում ավագանու ընտրություններ են
23.09.2018 | 13:23

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանու արտահերթ ընտրություններ են:
Ժամը 8-ին բացվեցին ընտրատեղամասերը, քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20-ը: Ընտրություններում առաջադրվել է 12 քաղաքական ուժ, ըստ այբբենական կարգի՝ «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», ՀՅԴ, «Հայք» («Հայկազուններ»), Ռեֆորմիստների, «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Երևանի հանրություն», «Երևանցիներ», «Իմ քայլը» և «Լույս» կուսակցությունների դաշինքները:


Այդ ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են և քաղաքապետի թեկնածուներն են` Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Մանուել Գասպարյանը, Միքայել Մանուկյանը, Գևորգ Հովսեփյանը, Արտակ Ավետյանը, Մհեր Շահգելդյանը, Անահիտ Թարխանյանը, Արարատ Զուրաբյանը, Հայկ Մարությանը և Արտակ Զեյնալյանը:


Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների 65 մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Եթե սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից, դաշինքներից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին: Եթե տեղերի 40 տոկոսից ավելին ստանում են երկու կուսակցություն, դաշինք, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ստացել է առավել թվով մանդատներ: Մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների միջև:
Ոստիկանության հրապարակած վերջնական ընտրացուցակներում ընտրողների թիվը 848 հազար 343 է:

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ