Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը կատարեց իր ընտրությունը

Նիկոլ Փաշինյանը կատարեց իր ընտրությունը
23.09.2018 | 13:25

Երևանի ավագանու ընտրություններում 133 մանկապարտեզում քվեարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշեց՝ քաղաքացին վստահ է, որ ընտրությունն ինքն է կատարելու և իր ձայնը չի գողացվելու։ «Եթե, այնուամենայնիվ, նկատվեն ընտրակեղծարարներ, ընտրակեղծարարները կսկսեն ոստիկանների գործողություններից դժգոհել», - ասաց վարչապետը։


Գնահատելով քարոզարշավի ընթացքը՝ վարչապետն ասաց, որ սա իրական ընտրարշավ էր, և ընթացքից դժգոհելու պատճառներ չունի։ «Այս ընտրարշավն իրական ընտրարշավ էր, և բոլոր ուժերը հասկանում էին, որ պետք է պայքարեն ամեն ձայնի համար, այդ թվում նաև՝ իշխանությունը. մենք նույնպես հասկանում էինք, որ պետք է ամեն ձայնի համար պայքարենք, և երբ որ ասում են՝ «կրքեր են բորբոքվում», ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում, և ես կարծում եմ, որ սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական, ոչ ոք ձև չի անելու, ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված դարակներում դրված, կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, կամ Ոստիկանությանը, կամ ԱԱԾ-ին փոխանցված չեն լինելու, որ այսպիսին պետք է լինեն ընտրությունների արդյունքները, - ասաց Փաշինյանը՝ շարունակելով, - այնպես որ, պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի»։


Քվեարկելուց հետո օդանավակայանի ճանապարհին ֆեյսբուքյան ուղիղ եթերով վարչապետը բոլոր ընտրողներին կոչ արեց մասնակցել քվեարկությանը՝ կարևորելով այսօրվա և ընդհանրապես բոլոր ընտրությունները։ Վարչապետը հայտնեց, որ այսօր մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ նաև ելույթ է ունենալու։


Փաշինյանը նաև ասաց, որ Նյու Յորքից հետո մեկնելու է Դուշանբե, որտեղ մասնակցելու է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, և Հայաստան է վերադառնալու շաբաթավերջին։

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ