Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկեց հանուն ազատ ու արժանապատիվ մայրաքաղաքի

Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկեց հանուն ազատ ու արժանապատիվ մայրաքաղաքի
23.09.2018 | 13:27

Երևանի ավագանու ընտրություններում 9/06 ընտրատեղամասում քվեարկեց «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ես քվեարկել եմ հանուն ազատ, արժանապատիվ և առաջարար մեր մայր քաղաքի և հայրենիքի, և բարի ընտրություն եմ մաղթում մեր բոլոր համաքաղաքացիներին և մրցակից բոլոր ուժերի թեկնածուներին։ Թող այսօր բարին լինի և վաղն արդեն արդյունքով հանդերձ մենք լծվենք աշխատանքի», - ասաց Հովհաննիսյանը։


Քվեարկությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Հովհաննիսյանը նաև ասել էր, որ կա քաղաքական գործընթաց, որը քայլ առաջ է, և հույս հայտնեց, որ գիտակից երևանցին «խղճի մտոք կքվեարկի» և կունենա իր իշխանությունը։
«Ցուցակագրումների մասին տարբեր տեղեկություններ մեզ հասել են, տեղեկությունը մենք փոխանցել ենք իրավապահներին», - ասաց Հովհաննիսյանը։

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ